Բայդեն . «Սաուդյան Արաբիա իմ այցի նպատակը Ռուսաստանին հաղթելն է»

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ առաջիկա այցը Սաուդյան Արաբիա անհրաժեշտ է Ռուսաստանին դիմակայելու և Չինաստանի հետ մրցակցությունում հաղթելու համար երկրների միջև անմիջական փոխգործակցության համար, այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները:

«Մենք պետք է հակազդենք ռուսական ագրեսիային, մեզ լավագույն դիրքում դնենք՝ հաղթելու Չինաստանի հետ մրցակցությունում և աշխատենք ավելի մեծ կայունության համար աշխարհի կարևոր տարածաշրջանում», — ասել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը:

Բայդենի խոսքով՝ Սաուդյան Արաբիան այն երկրներից է, որը կարող է ազդել նման առճ-ակատման ելքի վրա։ Ամերիկացի առաջնորդը հավելել է, որ Սաուդյան Արաբիայի իշխանությունները աշխատում են ԱՄՆ վարչակազմի հետ՝ ընդլայնելու նավթի մատակարարումները համաշխարհային շուկա և նվազեցնել դրա գները։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս