Թուրքիայի նախագահ Էրդողանը , պատասխանել է այն հարցին , թե ո՞ւմ դեմ են ուղղված Հունաստանում ԱՄՆ բազաները.
«Ամերիկյան բшզшները հիմնվում են Հունաստանում ընդդեմ ո՞ւմ , երբ հարցնում ենք պատասխանում են «Ռուսաստանի դեմ» , բայց մենք այդ խшյծը կուլ չենք տա։ Կներեք Հունաստանը 400 միլիարդ եվրո պարտք է Եվրոպային, և չնայած դրան եվրոպական երկրները և ԱՄՆ-ը լրջորեն զ-ենք են տրամադրում Հունաստանին, ինքնաթիռներ, ուղղաթիռներ և այլ ռшզմшտեխնիկա և այս ամենը տալիս են , ո՞ւմ դեմ:» , — ասել է Էրդողանը:
Էրդողանը հիշեցրել է, որ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն իրեն առաջարկել է բանակցել Անկարայի և Աթենքի միջև՝ առանց երրորդ երկրների մասնակցության։ Սակայն երկու շաբաթ անց հույն քաղաքական գործիչը հայտնվեց ԱՄՆ Կոնգրեսում, որտեղ հակաթուրքական հռետորաբանությամբ ելույթ ունեցավ.
«Վերջերս Հունաստանի վարչապետը ԱՄՆ-ում ելույթ ունեցավ Թուրքիայի դեմ, Թուրքիայի շահերի դեմ»: , — ասել է Թուրքիայի նախագահ Էրդողանը: