ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանն Արցախում տիրող իրավիճակի մասին

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայան իր էջում անդրադարձել է այսօր Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստո-րաբաժանումների սա-դրանքներին:

«Խոսելով Արցախում տիրող իրավիճակի մասին, ասեմ, որանհանգստանալու եւ խուճապի մատնվելու կարիք չկա, ամեն ինչ գտնվում է մեր զինված ուժերի վերահսկողության ներքո․ Միայն խնդրում եմ հետեւել բացարձակապես պաշտոնական լրահոսին եւ սադանքների չտրվել» , — գրել է ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:

Նշենք , որ Օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստո-րաբաժանումները դիմել են սա-դրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստո-րաբաժանումների ուժերով: Հայկական կողմից կորուստներ չկան:

Կատարվածի մասին հանգամանալից տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զո-րակազմի հրամանատարությանը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս