Ի՞նչ ազդեցություն կունենան ՌԴ-ի դեմ պատժամիջոցները Հայաստանի վրա. տնտեսագետներ

Ինչպիսի ազդեցություն կունենան Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Հայաստանի վրա։ Թեմայի շուրջ տեսակետներ են հայտնել տնտեսագետները՝ անդրադառնալով պատժամիջոցների ինչպես բացասական, այնպես էլ դրական կողմերին։ «Ռուսաստանի տնտեսական անկման 1% անկումը կարող է ազդել Հայաստանում 0․7 տոկոսային կետով անկման։

Սա նշանակում է, որ վատատեսական սցենարի դեպքում, երբ որ Ռուսաստանի տնտեսական անկումը 6-10%-ի սահմաններում է, Հայաստանում այդ անկումը կարող է հասնել 4-6%-ի սահմանների։ Մինչև 2022թ․-ի օգոստոսի 31-ը հացահատիկի արտահանումը ԵԱՏՄ երկրներ կամ ընդհանրապես կասեցվում է, սակայն այստեղ, որպեսզի խուսափենք անհարկի շահարկումներից, պետք է ֆիքսենք, որ նախարարության տրամադրած տվյալների համաձայն՝ ԵԱՏՄ երկրները 2021-22-ի սեզոնի համար անհրաժեշտ գնումը արդեն իսկ իրականացրել են, այսինքն՝ այն չափով, որքան որ պետք էր, այդ գնումն իրականացվել է, և եթե հանկարծ այդ ժամանակահատվածի ընթացքում ԵԱՏՄ ցանկացած երկիր, այդ թվում՝ Հայաստանը, կարիք ունենա լրացուցիչ ներմուծում իրականացնելու, ապա լիցենզավորված գործընթացով այդ գործունեությունը հանգիստ հնարավոր է իրականացնել»,- նշել է «ԱՄԲԵՐՏ» հետազոտական կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Մերի Հովսեփյանը։

«Կարծում եմ, որ ներմուծումն ինչ-որ իմաստով կշատանա, որովհետև ռուսական ռուբլու անկումը պարարտ հող է նախապատրաստում Ռուսաստանից ներմուծվող ապրանքների ծավալի մեծացման համար, այսինքն՝ ոչ միայն հայկական շուկայում, այլև առհասարակ տարբեր շուկաներում Ռուսաստանն այս իմաստով մրցակցային առավելություն է ձեռք բերում և կարծում եմ՝ դրանից օգտվելու է։ Ու պետք չէ նաև մոռանալ, որ նույն նավթի, գազի համաշխարհային շուկաներում էական գնաճ կա, ինչը ևս իր հերթին դրական է անդրադառնալու այդ հանքային ռեսուրսների արդյունահանման հսկայական ծավալներ ունեցող Ռուսաստանի համար։ Այսինքն՝ էնպես չի, որ ամեն ինչ բացառապես սև, մուգ գույներով պետք է ներկայացվի, այստեղ այդ հանգամանքները ռուսական տնտեսությանը ընդհակառակը որոշակի դրական ազդակներ են հղում։ Անշուշտ, Ռուսաստանի տնտեսությունն այսօր լրջագույն մարտահրավերի առաջ է կանգնել, բայց մյուս կողմից կարծել, որ դա ուղղակիորեն փոշիացնելու է կամ ծնկի է բերելու ռուսական տնտեսությունը, իմ կարծիքով, այդքան էլ ճիշտ չէ»,- ասել է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս