Իսպանիայում շոգից հինգ օրում 237 մարդ է մա-հացել: Երկրի պետական օդերևութաբանական գործակալությունը բարձրացրել է եղանակային տագ-նապի մակարդակը շրջանների մեծ մասում մինչև դեղին և նարնջագույն սահմանի։
Իսպանիայում հաստատված ծայրահեղ շոգը հինգ օրվա ընթացքում հանգեցրել է 237 մարդու մա-հվան։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է իսպանական լրատվական գործակալությունը։
Ըստ լրատվամիջոցի Իսպանիայի առողջապահության նախարարությանը ենթակա Կառլոս III-ի առողջապահության ինստիտուտը հաշվարկել է, որ հուլիսի 10-ից հուլիսի 14-ը ներառյալ օդի չափազանց բարձր ջերմաստիճանի պատճառով թագավորությունում մա-հացել է 237 մարդ։
Իսպանիայի պետական օդերևութաբանական գործակալությունը բարձրացրել է եղանակի տագ-նապի մակարդակը շրջանների մեծ մասում մինչև դեղին (վտ-անգավոր) և նարնջագույն (բարձր վտ-անգավոր) աստիճանի: Որոշ մարզերում տագ-նապի մակարդակը հասցվել է ամենաբարձր՝ կարմիրի (ծայրահեղ վտ-անգավոր): Օդի ջերմաստիճանը կարող է հասնել գրեթե 47 աստիճան Ցելսիուսի։