Տոկաևը հայտնել է Ղազախստանում անկա րգությունների հիմնական պատճառը

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ երկրում հունվարյան անկա րգությունների հիմնական պատճառը եղել է եկամուտների շերտավորումը, փոխանցում է РИА Новости-ն։

«Հարուստների և աղ քատների եկամուտների միջև անթու յլատրելի ճեղ քվածքը եղել է հունվարյան անկա րգությունների առաջնային պատճառ։ Կոռուպցիայի ֆոնին եկամտի նման շերտավորումը վառոդի տակառում վառված լուցկու դեր է խաղացել, ինչից օգտվել են ահաբե կիչները»,- ասել է նախագահը։

Նրա խոսքով, տեղի ունեցած իրադարձությունները բացահայտեցին տարիներ շարունակ կուտակված խն դիրները. «Այսօր մենք կանգնած ենք սոցիալական ողջ կառուցվածքի խորը վերափոխման ռազմավարական խնդրի առաջ: Մեզ անհրաժեշտ են իրական բարեփոխումներ, որոնք կբխեն Ղազախստանի քաղաքացիների շահերից»,- հավելել է նա:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս