Զախարովան Բլինքենին մեղադրել է Լավրովի մասին հեքիաթներ հորինելու մեջ

Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան պնդում է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը «հեքիաթներ է հորինում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի մեկ-ուսացման մասին Բալիում G20-ի արտգործնախարարների հանդիպման ժամանակ՝ արդարացնելու սեփական անհաջողությունը»։

Բլինկենը հայտարարել էր , որ Սերգեյ Լավրովը ժամանակից շուտ լքել է գագաթնաժողովը և ասել, որ Ռուսաստանը մեկ-ուսացման մեջ է։

«Դա դուք եք, պարոն Բլինկեն ձեզ ինքնամեկ-ուսացման մեջ գցել՝ բաց թողնելով ֆորումի մի շարք միջոցառումներ, որտեղ մեծամասնությունը նույնիսկ ձեզ չէր հիշում: Իսկ հիմա սեփական անհաջողությունն արդարացնելու համար պատմություններ եք հորինում։ Մեզ ասացին, թե ինչպես եք անձամբ բոլորին անընդմեջ խնդրում «մեկուսացնել» Ռուսաստանին և բոլորը, ում հարցնում եք, ծիծաղում են ձեր մեջքի հետևում ՝ իմանալով, որ ներկայիս ԱՄՆ վարչակազմը դատապարտված է անփառունակ վախ-ճանի»,- գրել է Զախարովան տելեգրամի իր ալիքում:

Նշենք , որ ուրբաթ օրը՝ հուլիսի 8-ին, ՌԴ ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովը Բալիում մասնակցել է G20-ի արտգործնախարարների հանդիպմանը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս