Աշխարհն ավելի մեծ է, քան հավաքական Արեւմուտքը, Ռուսաստանի հետ համագործակցությամբ հետաքրքրված են այլ երկրներ, առավել եւս, որ տնտեսական համագործակցության վակուում չի լինում, լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Դուք գիտեք, որ Ռուսաստանի նկատմամբ կիրառվում են այսպես կոչված հավաքական Արևմուտքի երկրների կողմից հսկայական քանակությամբ պատժամիջոցներ։ Բայց աշխարհն ավելի մեծ է, քան հավաքական Արևմուտքը, և մի շարք այլ երկրներ, ընդհակառակը, ավելի շահագրգռված են տարածքը զբաղեցնելու իրենց բիզնեսով», — ասել է Պեսկովը:Նա նշել է, որ այս իրավիճակում նոր հնարավորություններ են բացվում այլ երկրների, այդ թվում՝ արաբական երկրների համար։Նրա խոսքով ՝ չնայած այն հանգամանքին, որ ժամանակները ծանր են, զարգացումը պետք չէ դադարեցնել, եւ դա անհրաժեշտ է ռուսական տնտեսությանը:
«Ինչպես տեսնում եք, այստեղ զարգացումը շարունակվում է։ Մեր երկիրը զարգանում է, չնայած ծանր ժամանակներին, եւ հետագայում նույնպես կզարգանա», — հավելել է Պեսկովը։