ԱՄՆ-ում կոչ են արել սկսել Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու գործընթաց

Մերձավոր Արևելքի ֆորումի ամերիկյան վերլուծական կենտրոնի նախագահ, պատմաբան և արևելագետ Դենիել Փայփսնը կոչ է արել սկսել գործընթաց Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու համար:

«Ֆինլանդիայի և Շվեդիայի Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու քաղաքականությանը և դիրքորոշմանը դեմ արտահայտվող պետությունը հականատոյական է:», — այսպիսի հայտարարություն է արել է Դենիել Փայփսնը ամերիկյան հեռուստատեսության եթերում։

Ըստ Փայփսի, Թուրքիան, ելնելով դաշինքի ընդլայնման հարցում իր սեփական քաղաքականության և դիրքորոշման պատճառով, փաստացի այլևս դրա մաս չէ։

«Եկել է Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու ժամանակը։ Թող գնա Ռուսաստան, Չինաստան, Իրան։ Բարի ազատում»,- հավելել է կենտրոնի ղեկավարը։

Ավելի վաղ թուրքական իշխանություններն արգելափակել էին ՆԱՏՕ-ում Ֆինլանդիայի եւ Շվեդիայի դաշինք մտնելու շուրջ բանակցությունների մեկնարկը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս