ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր շնորհավորական նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին անկախության օրվա առթիվ և կարևոր շեշտադրումներ արել Հայաստանի հետ խաղաղության հասնելու մասին:
«Ժամանակն է հուսալ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու կարևոր հնարավորության վրա: Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև դիվանագիտական շփումների ակտիվացմանը և տնտեսական, տրանսպորտային և միջանձնային կապերի հաստատմանը, որոնք թույլ կտան ծաղկեցնել ողջ Կովկասը։
Մենք կոչ ենք անում Ադրբեջանին իմաստալից քայլեր ձեռնարկել ժողովրդավարական կառավարման և բարեփոխումների ուղղությամբ, որոնք պաշտպանում են բոլոր ադրբեջանցիների իրավունքներն ու հիմնարար ազատությունները։» , -ասվում է նամակում: