Թուրքիան հունվարի 1-ից զբոսաշրջիկների համար կացության հարկ կսահմանի

Թուրքիան 2023 թվականի հունվարի 1-ից զբոսաշրջիկների համար կացության պարտադիր հարկ կսահմանի։ Այս մասին հայտնում է թուրքական լրատվամիջոցները: Ինչպես հայտնում են Թուրքիայի Զբոսաշրջային միությունից, վճարը կկազմի 2 տոկոս։ Այն կգանձվի բոլոր ծառայությունների համար, ներառյալ հյուրանոցներում, հանգստավայրերում, հյուրատներում և այլ կացարաններում տեղավորումը:

Թե ինչպես է վճարվելու և գանձվելու վճարը, դեռ հստակեցված չէ։ Ենթադրվում է, որ փաթեթային տուրով ճանապարհորդող զբոսաշրջիկների համար հարկը ներառվելու է տուրի արժեքի մեջ։ Նշվում է, որ Թուրքիան նախատեսում էր 2019 թվականից զբոսաշրջիկների համար կացարանների հարկ մտցնել։

Որոշումը հետաձգվել է մի քանի պատճառներով, այդ թվում՝ 2020 թվականին սկսված կորոնավիրուսային համաճարակի։ Այս տարի Թուրքիայի զբոսաշրջությունը միջերկրածովյան տարածաշրջանում ցույց է տվել վերականգնման լավագույն ցուցանիշները։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս