Ֆիլիպ Կիրկորովը ժամանեց Երեւան,ո՞վ դիմավորեց նրան (տեսանյութ)

Ռուս երգիչ Ֆիլիպ Կիրկորովը ժամանել է Երեւան։ Արտիստն այդ մասին հայտնել է Ինստագրամում՝ տեսանյութ հրապարակելով Զվարթնոց օդանավակայանից:

Ինստագրամի սթորի բաժնում երգիչը հայերենով ասում է. « Բարեւ ձեզ։ Դիմավորիր, Երեւան»: Կիրկորովը տեսանյութում նշում է, որ «անհանգստության առիթ չկա եւ չի լինի»:

Օդանավակայանում երգչին դիմավորել է «Նոր ալիք 2021»-ի հաղթող Սարո Գեւորգյանը: Նրանք գրկված քայլում են, Սարոն բարի գալուստ է մաղթում Կիրկորովին:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս