Մեզ անհանգստացնում է զրպարտությունը քրեականացնող օրենքը, որը կարող է սահմանափակել արտահայտվելու և մտքի ազատությունը ՀՀ-ում. «Freedom House»-ի ծրագրերի տնօրեն

Հայաստանը զարգացում է արձանագրել ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցերում, բայց, այնուամնայնիվ, մեզ անհանգստացնում է զրպարտությունը քրեականացնող օրենքը, որը կարող է սահմանափակել արտահայտվելու և մտքի ազատությունը Հայաստանում, «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ում հայտարարեց Եվրոպայում և Եվրասիայում «Freedom House»-ի ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտը։

Նրա խոսքով՝ շատ կարևոր է, որ ՀՀ կառավարությունը և Ազգային ժողովը ականջալուր լինեն քննադատություններին։Մարկ Բեհրենդտը միաժամանակ հավաստիացրեց, որ իրենք կանեն ամն ինչ, Հայաստանում ապատեղեկատության դեմ պայքարում դրական փոփոխությունների հասնելու համար։

«Մեդիաների՝ սենսացիաների հետևից ընկնելը վատթարացնում է մարդկանց վստահությունը տեղեկատության նկատմամբ», — ասաց Եվրոպայում և Եվրասիայում «Freedom House»-ի ծրագրերի տնօրենը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս