Պուտինը պարգևատրել է Կադիրովի մորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի մորը՝ Աիմանի Կադիրովային,

Պատվո շքանշան է շնորհել ակտիվ սոցիալական աշխատանքի համար, համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում։

«Ակտիվ սոցիալական աշխատանքի համար պարգևատրել՝ Պատվո շքանշան Կադիրովա Աիմանի Նեսիևնային՝ Ռուսաստանի հերոս Ախմատ Կադիրովի անվան տարածաշրջանային հասարակական հիմնադրամի նախագահին», – ասվում է փաստաթղթում:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս