Թուրք վարորդը վրաերթի է ենթարկել Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին գրքի հեղինակին

Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին գրքի հեղինակ՝ լեհ իրավաբան եւ քաղաքական գործիչ Տոմաշ Լեխ Բուչեքը օգոստոսի 22-ին վրաերթի է ենթարկվել: Տոմաշը գտնվում է հիվանդանոցում, վիճակը կայուն է:

Տեղեկությունը հայտնվել է սոցցանցերում, նշվում է, որ Բուչեքին վրաերթի ենթարկած մեքենայի վարորդը եղել է 21-ամյա Թուրքիայի քաղաքացի:

Նշվում է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին իր գրքի հրատարակումից հետո Բուչեքը բազմիցս սպառնալիքներ է ստացել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս