Թուրքիայում վերջին 7 տարում կառուցվել է 141 բանտ

Թուրքիայի մեջլիսի գլխավոր ընդդմիադիր ուժ համարվող, քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավոր Աբդյուլլաթիֆ Շեները բյուջեի նախագծի քննարկմանն անդրադարձել է իշխանությունների բшնտային քաղաքականությանն ու բшնտերի կառուցման թեմային։

Ընդդիմադիր պատգամավորը նշել է, որ Թուրքիայի ներկայիս իշխանությունը վերջին 7 տարում 141 բանտ է կառուցել և 2021թ․ ևս 39 բանտ է նախատեսում կառուցել։

Շեները, դիմելով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ներկայացուցիչներին, ասել է․ «Հանրապետության պատմության ընթացքում (1923թ․ ի վեր — խմբ․) կառուցված բшնտերի քանակով բшնտեր եք կառուցել։ 2014թ-ից մինչև այսօր 141 բшնտ եք կառուցել։ Թուրքիայում ընդհանուր 8 տարվա ընթացքում 180 նոր բանտ կառուցված կլինի։ Ներկայում 355 բանտ կա մեր երկրում»։

Ընդդիմшդիր գործիչը նաև հայտնել է Թուրքիայում 2002-ից մինչև այսօր կшլшնավորների և բшնտшրկյալների թիվը։

«2002 թվականին կար 58․000 բանտարկյալ, 2019-ին՝ 291․500 բանտարկյալ։ Համաներմամբ ազատվել է 45․000 դատապարտյալ։ Այժմ բանտերում գտնվում է 265․000 մարդ»։

Ըստ Շեների՝ բանտարկյալների թվով Թուրքիան աշխարհում զբաղեցնում է 8-րդ տեղը։ Աբդյուլլաթիֆ Շեներին արձագանքել է իշխող կուսակցության պատգամավոր Հասան Չիլեզը՝ նշելով. «Գումար կա, բյուջե կա, կառուցում ենք»։
Հաղորդում է «Էրմենիհաբերը»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս