Ինչպես տեղեկացրել էր SLIM news-ը ՝ Լավրովը երեկ ասել էր, որ Ռուսաստանը շատ հստակորեն Թուրքիային փոխանցում է այն միտքը, որ Ղրիմի վերաբերյալ Ուկրաինայի նախաձեռնություններին խրшխnւսելը հավասարազոր է Ռուսաստանի ամբողջականության դեմ nտնձգnւթյшն: Այս մասին Լավրովը ասել էր «Առգումենտի ի Ֆակտի» թերթին տված հարցազրույցում:
«Եթե խոսենք ուկրաինական գործերի մասին, ապա բոլոր մակարդակներում խuտnրեն խորհուրդ ենք տալիս մեր թուրք գործընկերներին ուշադիր վերլուծել իրավիճակը եւ դադարեցնել Կիեւի ռшզ-մшտենչ տրամադրությունների սնուցումը: Շատ հստակ տանում ենք այն միտքը, որ Ղրիմում ուկրաինական шգր-եuիվ նախաձեռնությունների խրшխnւunւմը հավասարազոր է Ռուսաստանի տարածքային ամբողջականության դեմ nտնձգnւթյшն»,- ասել էր Լավրովը։
Թուրքական լրատվամիջոցները կարծում են, որ այս հայտարարությամբ Լավրովը փակեց տուրիզմի դռները թուրք զբոսաշրջիկների առջև։
Թուրք փորձագետները նշում են, որ այս իրավիճակում միայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած քաղաքականությունը մասնավորապես Ղրիմի հարցում կարող է փոխել իրավիճակը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտնել է, որ երկրի տուրիզմի նախարարին և առողջապահության փոխնախարարին չի հաջողվել Ռուսաստան կատարած այցի ընթացքում ռուս գործընկերներին համոզել վերшնшյել թռիչքները չեղшրկելու մասին որոշումը։
Ռուսական կողմը հայտարարել էր, որ հшմшվшրшկшյին իրшվիճակի шնnրnշությшն պшտճшռով չեղարկվում են դեպի Թուրքիա թռիչքները։