Միշուստինը ԵԱՏՄ-ում . «Մենք թույլ չենք տա չարակամներին սեպ խ րել մեր երկրների և ժողովուրդների միջև»

Միջազգային հարաբերություններում բարդ ժամանակներ են, բայց ԵԱՏՄ պետությունները համակարգված արձագանքում են մարտահրավերներին` թույլ չտալով, որ իրենց տնտեսությունները փլուզվեն։ Այս հայտարարությունն արել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը

«Միջազգային հարաբերությունների և արտաքին տնտեսական համագործակցության կառուցվածքը բավական բարդ փոփոխություններ է ապրում, ինչը պայմանավորված է նաև Արևմուտքի հավաքական գործողություններով»,- ասել է Միշուստինը Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի և ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպմանը։

Նա նշել է, որ Եվրասիական տնտեսական միությունն ապացուցում է իր արդյունավետությունն ու կայունությունը դժվար իրավիճակում։

«Պատժամիջոցների պայմաններում մեր երկրների համար լրացուցիչ հնարավորություններ են բացվում, և ես կարծում եմ, որ այժմ շատ կարևոր է դրանցից գրագետ օգտվելը»,- ասել է նա։

Միշուստինը պարզաբանել է, որ խոսում է արդյունաբերական համագործակցությունն ուժեղացնելու, նոր, այդ թվում` բարձր տեխնոլոգիական նախագծեր գործարկելու մասին։ Դա թույլ կտա, որ ԵԱՏՄ-ն կшխ-ված չլինի ներմուծումից։

Ռուսաստանի վարչապետի խոսքով` անհրաժեշտ է բացառել միության շրջանակում համագործակցելու արհեստական խոչընդոտները և թույլ չտալ, որ նոր արգելքներ ի հայտ գան։

«Համոզված եմ, որ մենք թույլ չենք տա չարակամներին սեպ խ-րել մեր երկրների և ժողովուրդների միջև»,- հավելել է նա։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս