Չավուշօղլու . «Ֆրանսիայում հայկական սփյուռքը խոչընդոտում է Երևանի, Անկարայի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը»

Թուրքիայի արտգործնախարարը Ստրասբուրգում հանդիպել է թուրքական համայնքի ներկայացուցիչների հետ

«Ֆրանսիայում հայկական սփյուռքի մի մասը դեմ է Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացին։» Այս մասին Ստրասբուրգում թուրքական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն։

Չավուշօղլուն նշել է, որ որոշ սփյուռքահայեր դեմ են լավ հարաբերությունների հաստատմանը և աջակցում են թշնամությանը։ Նախարարը կոչ է արել Ֆրանսիայում բնակվող իր հայրենակիցներին պայքարել նման դրսեւորումների դեմ։

Рейтинг
( 1 оценка, среднее 2 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս