Մանրամասներ Շաքի գյուղում տեղի ունեցած իրավիճակից , կասկածելի խումբը հանձնվել է պատկան մարմիններին

Շաքիի գյուղում տիրող իրավիճակի մասին՝ ֆեյսբուքի իր էջում պարզաբանում է հրապարակել Շաքի բանակավայրի վարչական ղեկավար Ռուբեն Մանուչարյանը.

Սույն թվականի ՝սեպտեմբերի 17-ին ,ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրում ժամը՝ 14։40-ին գյուղում գործող խանութի աշխատակցուհին ահш-զանգել է ինձ ՝ տեղեկացնելով , որ կասկածելի պահվածքով և վարքով քաղաքացիական հագուստով, ոմն քաղաքացի մուտք է գործել խանութ, կատարել գնումներ և զուգահեռ հարցուփորձ արել աշխատակցուհուն գյուղում տիրող իրավիճակի մասին՝ արդյո՞ք կանաց և երեխաներին տարհանել են և նմանատիպ կասկածելի այլ հարցեր։

Ես ՝ Ռ. Մանուչարյանս, հանդիսանալով Շաքի բանակավայրի վարչական ղեկավար, հաշվի առնելով երկրում պատ-երազմական իրավիճակը և պատկան մարմինների կողմից տեղեկացված լինելով, որ ՀՀ տարածք են ներխ-nւժել դիվերսիոն խմբեր, հետամուտ եմ եղել անմիջապես տեղեկացնել աշխարհազորյիններին ,որոնք գտնվում են իմ հրամանատարության ներքո,անհապաղ ձեռնարկել պաշտպանական գործողություններ, մի խումբ աշխարհազորայիններ ձեռնամուխ են եղել փակել գյուղի ելքերն ու մուտքերը ՝ Լ. Իսրայելյանի գլխավորությամբ , իսկ մյուս խումբը օպերատիվ աշխատանքի շնորհիվ կարողացել է բացահայտել ,տվյալ քաղաքացու հետ գյուղ ներթափшնցած խմբի թաքստոցը։

Այնուհետև կատարվել է կասկածելի խմբի վն-шսшզերծումը և զի-նшթափումը իմ և աշխարհազորային Ռ. Ալավերդյանի կողմից։

Մեզ են միացել նաև սրտացավ գյուղացիներ , ովքեր լսել էին կասկածելի խմբի մասին։ Կասկածելի խումբը վն-шսшզերծվելուց հետո, հանձնվել է պատկան մարմիններին , որի արդյունքում պարզվել է՝ հայ դասալիքներ են։

Շնորհակալություն եմ հայտնում համագյուղացիներին՝ իրենց զգոնության և աչալրջության համար և կոչ անում, ցանկացած կասկածելի դեպքերի պարագայում տեղեկացնել ինձ , զանգահարելով նշված հեռախոսահամարով՝ 094 44 75 64:

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս