Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն անցած շաբաթ ԱՄՆ կատարած այցից հետո իր համար այլևս գոյություն չունի։«Մենք մեր բոլոր գործընկերներին բացատրեցինք Թուրքիայի դիրքորոշումը ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցում՝ մենք հանդես ենք գալիս ահաբեկչության կանխարգելման օգտին։
Ինչպե՞ս է Հունաստանը վերաբերվում մեզ հիմա։ Գյուլենականների ահաբեկչական կազմակերպության երթուղին դեպի Եվրոպա այժմ չի՞ անցնում Հունաստանով։ Մենք պայմանավորվել էինք, որ Աթենքի հետ մեր բանակցություններին երրորդ երկրներ չպետք է ներգրավվեն։ Դրանից հետո Միցոտակիսը հորդորում է Վաշինգտոնին F-16-ներ չվաճառել Թուրքիային»,- մտահոգություն է հայտնել Էրդողանը։
Պաշտոնական Աթենքն արձագանքել է: Հունաստանը մտադիր չէ Թուրքիայի ղեկավարության հետ վեճի բռնվել Էրդողանի հայտարարություններից հետո՝ հայտարարել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Իոանիս Իկոնոմուն։«Վարչապետ Միցոտակիսը պաշտպանում է մեր ներքին և միջազգային շահերը, Հունաստանի արտաքին քաղաքականությունը հիմնված է պատմության և միջազգային իրավունքի վրա, որքան էլ դա մտահոգում է ոմանց»,- հավելե։