Գերմանական արդյունաբերության միությունն արտադրական ճգնաժամ է ակնկալում ՌԴ-ից գազի էմբարգոյի դեպքում

Ռուսական գազի վրա էմբարգոյի սահմանումն արդյունահանման փլուզման կհանգեցնի Գերմանիայում, հայտարարել է Գերմանական արդյունաբերության դաշնային միության (BDI) նախագահ Զիգֆրիդ Ռուսվուրմը, գրում է «Կոմերսանտ»-ը:

«Մենք խոսում ենք մեր արդյունաբերության փլուզման մասին, որը մեզ փրկեց կորոնավիրուսային համաբարակի ժամանակ», — ասել է Ռուսվուրմը ZDF հեռուստաալիքի եթերում: Դա, նրա խոսքով, ճակատագրական հետեւանքներ կունենա։ Ավելի վաղ Գերմանիայի պարենի եւ գյուղատնտեսության նախարար Ջեմ Օզդեմիրը վարորդներին խորհուրդ էր տվել ավելի դանդաղ վարել՝ էներգիա խնայելու եւ Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու համար։ Մարտին նա ասել էր, որ քիչ միս ուտելը «ներդրում կլիներ Պուտինի դեմ»։

Գերմանիան եւ ԵՄ-ն պատժամիջոցներ են կիրառել Ռուսաստանի Դաշնության դեմ Ուկրաինայում ռուսական ռազմական օպերացիայի կապակցությամբ, բայց դրանք ուղղակիորեն չեն ազդել էներգետիկ ռեսուրսների վրա. Եվրոպայում խոստովաում են, որ Ռուսաստանից կախվածությունն էներգետիկ ոլորտում առայժմ մեծ է։ Ռուսաստանը պատժամիջոցներին ի պատասխան հայտարարել էր, որ գազի դիմաց վճարները միայն ռուբլով կընդունի։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն հայտարարել էր, որ Գերմանիան պատրաստ չէ դրան։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս