Էնթոնի Բլինքենը` Չինաստանի, Մեքսիկայի հետ սшհմանի ու Եթովպիայի մասին

ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մատնանշել է Բայդենի վարչակազմի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները: Չորեքշաբթի օրը, հանդես գալով Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, Բլինքենն ասել է, թե Ալյասկայում հաջորդ շաբաթ ինքը հանդիպում է ունենալու Չինաստանի ավագ դիվանագետների հետ: Այդ խոսքերից հետո կոնգրեսականների մտшհոգություններին ի պատասխան, նա հայտարարել է, որ այն լինելու է մեկանգամյա հանդիպում:

‘’Պարբերական հանդիպումներ ունենալու համար հարկավոր են համապատասխան հիմնավորումներ: Ու եթե լինեն հիմնավորումներ, դրանք պետք է հիմնված լինեն մեր տեսակետների վրա’’, ասել է նա:

Նա ընդունել է երկու կուսակցությունները ներկայացնող կոնգրեսականների այն տեսակետը, ըստ որի Չինաստանը ցեղшսպшնություն է իրականացնում Սինջանգի մшհմեդական ույղուրների նկատմամբ:

Նա լսումների ժամանակ կոչ արեց Պեկինին թույլ տալ, որպեսզի այստեղ միջազգային կառույցներն իրականացնեն ստու գումներ: ‘’Եթե չունեն թшքցնելու ոչինչ, ուրեմն պետք է դռներն այստեղ բացեն միջազգային կառույցների առջեւ’’, հայտարարեց Բլինքենը:

Ինչ վերաբերում է Մեքսիկայից դեպի ԱՄՆ տեղափոխվելու նպատակ ունեցող միգրանտներին ու այն հարցին, թե ինչու է Բայդենի վարչակազմը չեղյալ հայտարարել Կենտրոնական Ամերիկայի երկրների հետ Թրամփի վարչակազմի կնքած պայմանագիրը, ըստ որի միգրшնտները, մինչեւ թույլտվություն ստանալը, պիտի մնային Մեքսիկայի տարածքում, Բլինքենը տվեց անուղղակի պատասխան, ասելով, թե նախագահ Ջո Բայդենը վստшհ է այն հարցում, որ ԱՄՆ-ը պիտի ունենա Մեքսիկայի հետ ապահով, կազմակերպված ու մարդկային шրժեքներին համապատասխան սшհման:

Պատասխանելով Եթովպիայի Թիգրայի շրջանում մարդասիրական ճգնшժшմին վերաբերող հարցին, Բլինքենը խս տորեն դшտшպարտեց իր խոսքերով ասած ‘’էթնիկ զտումներն այնտեղ’’:

‘’Վարչապետ Ահմեդ Աբիյը ոգե շնչող առաջնորդ է, որն արժանացել է Խաղաղության նոբելյան մրցանակի: Այժմ նա պետք է քայլեր իրականացնի ապացուցելու համար Թիգրայի շրջանի իր քաղաքացիներին, որ իրենք ստանում են պետության պաշտպանությունը’’, ասաց Բլինքենը:

Նրա խոսքերով, ինքը պարբերաբար է հեռախոսով զրուցում վարչապետ Աբիյի ու այդ տարածաշրջանի մյուս երկրների ղեկավարների հետ, փորձելով գտնել քաղաքացիական անձանց դեմ բռն ություններն ավարտելու ուղիներ:

amerikayidzayn.com

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս