Նիկոլ Փաշինյան . «Բա նակից գողացած ոչ մի գեներալ չի ներվելու, գեներալ լինի, սերժանտ լինի, տո վարչապետ լինի, տո նախագահ լինի, տո նախարար լինի՝ չի ներվելու» . (տեսանյութ)

Վլադիվոստոկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ 44-օրյա պատերազմին և ՀՀ բանակին:

«Մենք պետք է գտնենք պատասխանը՝ ինչո՞ւ այլ ելք չեղավ։ Արդյո՞ք ինչ-որ ուժեր կային, որոնք շահագրգռված էին պատ-երազմի այդ ելքով ու ոչ միայն շահագրգռված էին, այլև ուզում էին այդպես լինի, որ Հայաստանում քաղաքական պրոցեսներ հարուցեն ու Հայաստանում իշխանափոխություն տեղի ունենա: Հիմա այնպիսի փաստեր են ի հայտ գալիս, որով այս հարցը իմ մոտ գնալով ավելի ուժեղանում է։ Ես հույս ունեմ, որ մեր իրավապահ մարմինները օբյեկտիվ կգտնվեն այս հարցերի պատասխանը գտնելու համար։

Ոմանք փորձ էին անում տպավորություն ստեղծել, թե իշխանությունն ու ես ուզում ենք պատ-երազմի հանգամանքները կոծկենք, ծածկադմփոց անենք։ Ես ասում եմ՝ ո՛չ, ժողովու՛րդ ջան, իշխանությունը շահագրգռված է, որ ճշմարտությունը բացահայտվի, իսկ հիմա, երբ արդեն կոնկրետ գործողություններ են, այդ նույն մարդիկ ասում են՝ «այ, իշխանությունն այս ի՞նչ է անում, ուզում է գցի բանակի վրա»։ Ի՞նչն ենք գցում բա-նակի վրա, ուզում ենք հասկանանք՝ որտեղ ինչ է տեղի ունեցել: Ոչ մեկ չի ներվելու։

Իսկ ինչո՞ւ մենք պետք է որևէ մեկին ներենք, ինչ պագոն ուզում է լինի ուսին, ինչ մեդալ ուզում է լինի դոշին, ինչո՞ւ պետք է ներենք։ Չկա ներում այդ մարդկանց։ Այս հարցում կոմպրոմիս չի լինելու, բանակից գողացած ոչ մի գեներալ չի ներվելու, գեներալ լինի, սերժանտ լինի, տո վարչապետ լինի, տո նախագահ լինի, տո նախարար լինի՝ չի ներվելու», — ասել է Նիկոլ Փաշինյանը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս