Ռուսաստանը դադարեցրեց էլեկտրամատակարարումը Ֆինլանդիային

Անցած գիշերվանից Ռուսաստանը դադարեցրել է էլեկտրամատակարարումը Ֆինլանդիա։ Ռուսական կողմը պնդում է, որ դա կապված է վճարումների խնդիրների հետ։

Ֆիննական էլցանցի Fingrid ընկերությունը հայտնել է, որ ապրիլի 24-ից մեկ երրորդով կրճատվել է Ռուսաստանից էլեկտրաէներգիայի ներմուծումը՝ կապված միջազգային իրավիճակի փոփոխության հետ։

Ֆինլանդիան պատրաստվում է ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնել։

Անցած շաբաթ օրը Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն ասել է, որ Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցումը ՆԱՏՕ-ին «ռшզմшվшրական փոփոխություն» կլինի, որը Ռուսաստանի կողմից չի կարող մնալ առանց քաղաքական արձագանքի։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս