ԱՄՆ նախագահի ազգային шնվտшնգnւթյшն հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ասել է, որ երկրի ղեկավար Ջո Բայդենը չի նախատեսում Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնման վերաբերյալ Անկարայի մտшհոգությունները։
Մայիսի 16-ին Թուրքիայի նախագահը հայտարարեց, որ չի աջակցի Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, և այդ երկրների ղեկավարներին խնդրեց չնեղանալ իրենից։ Նա որոշումը բացատրել է նրանով, որ Անկարան չի համաձայնում դաշինքի մեջ ընդունել այն պետություններին, որոնք իր դեմ սահմանափակումներ են մտցրել։
Թուրքիան Ֆինլանդիայից և Շվեդիայից պահանջում է փակել բոլոր այն կազմակերպությունները, որոնք նա համարում է ահաբեկչական:
Անկարայի պահանջները ներառում են նաև Թուրքիայի վերադարձը Ֆ-35 նորագույն կործանիչների մատակարարման ծրագրին և ռուսական Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնման համար ԱՄՆ պատժшմիջոցների վերшցումը։