ՌԴ Պետդումայի պատգամավոր, Կոնստանտին Զատուլինն այցելել է Հայաստան և հանդիպել Արցախի գործող և նախկին նախագահների հետ։ Այս մասին տեղեկանում ենք Զատուլինի Տելեգրամի ալիքից։
«Կոնստանտին Զատուլինը հանդիպել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բոլոր նախկին նախագահների՝ Ռոբերտ Քոչարյանի , Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, ինչպես նաեւ ԼՂՀ գործող նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Պատգամավորը խոսել է Արցախում ռուսական խաղաղապահ զnրшկшզմի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի եւ Արցախի ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովի հետ»,- նշվել է հաղորդագրությունում։
Նա նշել է, որ այցի նպատակն էր՝ ծանոթանալ ներկայիս հասարակական-քաղաքական իրավիճակին եւ Լեռնային Ղարաբաղի հшկшմшրտության կարգավորման գործընթացին, զարգացնել կապերը ռուս հայրենակիցների հետ:
Ճշտվել են Հայաստանում Լազարյան ակումբի հաջորդ նիստի անցկացման, ինչպես նաեւ ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի գործունեության հեռանկարները։