Չավուշօղլուն և Էնթոնի Բլինքենը քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը

ԱՄՆ-ում կայացել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը: Հանդիպումը կայացել էր «Թուրքիա-ԱՄՆ ռшզմшվшրшկան մեխանիզմի» ձևաչափի շրջանակներում, որը նախարարների մակարդակով առաջինն էր:

Հանդիպմանը բազմաթիվ հարցեր են քննարկվել: Բացի թուրք-ամերիկյան հարաբերություններից խոսվել է նաև Սիրիայի, Լիբիայի հարցի , ինչպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին:

Անդրադարձ է կատարվել նաև Ուկրաինայում ստեղծված իրավիճակին: Առանձին քննարկվել է Շվեդիայի ու Ֆինլանդիայի հարցը: Ինչպես հայտնի է, Թուրքիան դեմ է, որ նայդ երկու երկրները անդամագրվեն ՆԱՏՕ-ին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ գերմանական լրատվամիջոցները հղում կատարելով ՆԱՏՕ-ի իրենց աղբյուրներին հայտնել էին, որ Թուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցով Ֆինլանդիայի և Շվեդիայի հետ բանակցություններ սկսելու գործընթացը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս