Իտալիայում ուղղաթիռ է անհետացել, որի մեջ եղել են թուրքեր

Իտալիայում ուղղաթիռ է կորել։ Այն ուղևորվել է հունիսի 9-ին Լուչա քաղաքից։ Ուղղաթիռում անձնակազմից բացի եղել է 4 հոգի՝ ազգությամբ թուրք։ Այդ մասին հայտարարություն է արել Թուրքիայի արգործնախարարության մամուլի խոսնակ Թանժու Բիլգիչը։

Նա հայտնել է, որ ուղղաթիռի և ռադարի միջև կապը կորել է հունիսի 9-ի երեկոյան։ Իտալիայի մասնագիտացված ​​խմբերը շարունակում են անհետացած ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքները։

«Մեր դեսպանատունը Հռոմում և գլխավոր հյուպատոսությունը Միլանում հետևում այդ աշխատանքներին՝ կապ պահելով իտալական իշխանությունների հետ:

Հուսանք, որ մեր բոլոր ուղևորները և անձնակազմը րոպե առաջ կգտնվեն անվ-նшu և ապահով: Զարգացումների մասին կտեղեկացնենք հանրությանը»,- ասել է ԱԳՆ մամուլի խոսնակը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս