Ժոզեպ Բորել . «Մեր պատժամիջոցները ծանր հարվ ած են Կրեմլին, և դրանց ազդեցությունը Ռուսաստանի տնտեսության վրա ապագայում ավելի ուժեղ կլինի»

«Մեր պատժամիջոցները ծանր հարվ-ած են Կրեմլին, և դրանց ազդեցությունը Ռուսաստանի տնտեսության վրա ապագայում ավելի ուժեղ կլինի: Մեզ անհրաժեշտ է ռազ-մավարական համբերություն, քանի դեռ Ուկրաինան ամբողջությամբ չի վերականգնի իր ինքնիշխանությունը», — նշել է Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվ-տանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

Նա հավելել է, որ 2014 թվականին կիրառված պատժամիջոցներից հետո Ռուսաստանը սեփական արտադրության շնորհիվ հաջողությամբ կարողացավ փոխարինել ներմուծվող ապրանքների պակասը, սակայն գիտական, տնտեսական և տեխնոլոգիական մեկուսացման դեպքում դա գրեթե անհնար կլիներ։ Սակայն, ԵՄ բարձր ներկայացուցչի խոսքով` խոսքը միջնաժամկետ հատվածում պատժամիջոցների ազդեցության մասին է, ձեռնարկված միջոցներն անմիջական ազդեցություն չեն ունենա։

ԵՄ բարձր ներկայացուցիչը կոչ է արել «ռազ-մավարական համբերություն» ցուցաբերել՝ չնայած էներգակիրների գների աճին, որն առաջացել է Ռուսաստանի դեմ պատ-երազմի պատճառով պատժամիջոցների կիրառմամբ։ Նա ընդգծել է, որ դա անհրաժեշտ միջոց էր, և այն կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ Կրեմլը ագր-եսիվ գործողություններ է ցուցաբերում։

Բորելը գրել է, որ տեղյակ է, թե ՌԴ էներգակիրների նկատմամբ կիրառվող պատժամիջոցները ինչ վն-ասներ կբերեն ԵՄ բնակիչներին և որոշ խոշոր արդյունաբերությունների, սակայն, ըստ նրա, վաղ թե ուշ անհրաժեշտ էր նվազեցնել էներգետիկ կա-խվածությունը Մոսկվայից։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս