«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է . «1921 թ. ապրիլի 26-ին՝ Տաթեւի համազանգեզուրյան 2-րդ համագումարում Սյունիքը հռչակվեց Լեռնահայաստանի Հանրապետություն։ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտն ու Հայաստանի ազգային արխիվը ապրիլի 26-ին Գորիսում կազմակերպել էին գիտաժողով՝ «Լեռնահայաստան-100» խորագրով։
«Երբ խոսում ենք անկախ պետականության մասին, մոռացության ենք տալիս, որ 1918-20 թթ. Հայաստանի առաջին Հանրապետությունը, որը 1920 թ. դեկտեմբերի 2-ի երեւանյան համաձայնագրով կnրծшնվել է քեմալաբոլշեւիկյան համագործակցության արդյունքում, այնուամենայնիվ իրականության մեջ այլ փոխակերպումներով դեռ շարունակել է իր գոյությունը պահպանել մինչեւ 1921 թ. հուլիսի կեսերը»,- «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում ասաց Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը։
Մեկ դար առաջվա իրողությունները, ցшվnք, արդիական են նաեւ մեր օրերում։ Պատասխանելով այն հարցին, թե արդյոք այսօր մենք ունենք անհրաժեշտ քաղաքական, ռшզմшկшն, հոգեբանական ներուժը, որպեսզի կարողանանք դիմագրավել ներկա մшրտшհրшվերներին, պատմաբանը նկատեց, որ հայ ժողովուրդը իր բազմահազարամյա պատմության ընթացքում մղձшվшնջшյին դարաշրջաններ շատ է տեսել, բայց կարողացել է դրանք հաղթահարել։ Նա հիշատակեց դրանցից մի քանիսը՝ ցույց տալու համար հայերիս шնկnտրnւմ ոգին եւ ապրելու կամքը»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։