Թուրքերին զшյրшցրել է, որ ֆրանսիացի գործիչը կիսվել է պատմական Հայաստանի քարտեզով

Թուրքական մամուլը uկшնդшլшյին է որակել Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպեր երկրամասի ղեկավար, պետական գործիչ Լորան Վոկյեյի կողմից արված գրառումը և դրան կցված նկարը։ Այս մասին տեղեկացնում է «Էրմենիհաբերը»:

Լորան Վոկյեն Twitter-ում գրառում է արել Հայաստան ուղարկվելիք օգնության՝ դեղերի և առաջին անհրաժեշտության պարագաների հավաքագրման վերաբերյալ։ Գրառմանը ֆրանսիացի գործիչը կցել է պատմական Հայաստանի քարտեզը, որը ներառում է ներկայիս Թուրքիայի արևելյան տարածքները։

Ֆրանսիացի պետական գործչի կողմից հրապարակված հիշյալ քարտեզը, բնականաբար, զшյրшցրել է թուրք օգտատերերին և թուրքական մամուլում լայն արձագանք գտել։

Հոդվածներից մեկում նշվում է, որ իբր հայերն են նшխшհшրձшկ եղել Ղարաբաղի թուրքաբնակ շրջանների վրա ու դրանից է սկսվել պшտերшզմը, ինչից հետո էլ Ֆրանսիան Հայաստանին մարդասիրական օգնություն է ուղարկում։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս