Իլհամ Ալիև. Մենք կարող ենք խաղաղ գոյ ակցել հայերի հետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ղարաբաղյան երկրորդ պատերազմը համարել է հայերի ու այդ երկրի այլ ազգությունների միջև խաղաղ գոյ ակցելու հնարավորություն:

Ինչպես հաղորդում է «Ազար թաջ» լրատվական գործակալությունը, պատասխանելով հայերի և ադրբեջանցիների խաղաղ գոյակցության հնարավորության վերաբերյալ ճապոնական JİJİ PRESS լրատվական գործակալության թղթակցի հարցին, Իլհամ Ալիևն ասել է.«Ես կարծում եմ դա հնարավոր է: Ադրբեջանի քաղաքականությունն ու դիրքորոշումը և մեր ժողովուրդը հիմնականում հաստատում են այս գաղափարը: Մեր երկրի դռները բաց են համագործակցության համար, և Ադրբեջանում տարբեր ժողովուրդների ներկայացուցիչները միասին ապրում են, որպես մեկ ընտանիք: Ադրբեջանում երբեք վե ճեր ու թյուր իմացություններ չեն եղել կրոնական և էթնիկական հողի վրա»:

Ալիևը նաև շեշտել է, որ ինքը չի ցանկանում խոսել Ղարաբաղի «իրավական կարգավիճակի» մասին, և արդեն հայտնել է իր դիրքորոշումը խնդրի վերաբերյալ:

Ավելի վաղ, նա հայտարարել էր.«Ադրբեջանը չի ճանաչի Ղարաբաղի համար որևէ իրավական կարգավիճակ և Ղարաբաղի հայերը պետք է իրենց համարեն Ադրբեջանի քաղաքացի կամ հեռ անան այդ տարածքից»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս