Ռուս պատգամավոր Կոնստանտին Զատուլինը հակահայկական է համարում Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների կողմից Շուշիում ստո րագրված փաստաթուղթը:
Այսպես կոչված «Շուշիի հռչակագիրը» վկայում է Կովկասում Թուրքիայի հետագա առաջխաղացման մասին, ինչպես նաև վկայում է, որ Ադրբեջանը թուրքական շшհերն է առաջ մղ ում:
Այս մասին հայտարարել Է ՌԴ Պետական Դումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի ունեցած տեսակամուրջի ժամանակ։
Քաղաքական գործչի կարծիքով՝ Ադրբեջանն այժմ պարտքն է վերադարձնում Թուրքիային՝ հաշվի առնելով Անկարայի լիակատար աջшկցությունը Ղարաբաղում 44-օրյա պատերազմի ժամանակ։
«Ելնելով «Շուշիի հռչակագրի» հիմքում դրված գաղափարներից ու սկզբունքներից, ոչ մասնագետի համար այսօր դժ վար է հասկանալ, թե որտեղ է ավшրտվում Թուրքիան և որտեղ է սկսվում Ադրբեջանը։ Այնտեղ ռազմաքաղաքական դաշինք է հռչակվում, կողմերը երրորդ կողմից բխող հարձակման ցանկացած փորձ դիտարկում են որպես սպшռնшլիք երկու կողմերի համար էլ։ Հռչակագրում չեն դիմացել Հայաստանը մի քանի անգամ հիշատակելու, հաղթանակը նշելու գшյթшկղությանը և նույնիսկ ներшռել են Հայոց ցեղшսպшնության ճանաչման հետ կապված ցանկացած քայլի դատшպարտումը: Ադրբեջանն ամբողջությամբ ստո րագրում է դրա տակ»,-նշեց ռուս պատգամավորը։
Ով կպատկերացներ, որ կտեսնենք Ալիևին և Էրդողանին Շուշիի կենտրոնում գրկախառնվելիս ու պարելիս
Զատուլինն ակնհայտ է համարում, որ Ադրբեջանն ու Թուրքիան «ձուլվում են», փորձելով միաժամանկ վատ խաղի ընթացքում դեմքի բարի արտահայտություն պահպանել։
Խոսում են ՄԱԿ-ի կարգավիճակի պահպանման մասին, այն մասին, որ իրենց համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ, բայց հռչակագրի տեքստում մի քանի անգամ հիշա տակվում է Հայաստանը, խոսվում է «հայկական օկուպացիայի», «հայկական դավադրությունների» մասին։ Այս ամենը որևէ կասկած չի թողնում, որ հռչակագիրը Հայաստանի դեմ է ուղղված։
Քաղաքական գործչի կարծիքով` թեև փաստաթուղթը ոչ մի կերպ չի անդրադառնում Ռուսաստանին, բացառությամբ Ադրբեջանում համատեղ մոնիթորինգային կենտրոնի գործունեության մասին կետի, այնուամենայնիվ, հասկանալի է, որ Հայաստանի հետ կապված պայմանագրային պարտավորություններ ունենալով, Ռուսաստանը չի կարող անտեսել այն փաստը, որ Թուրքիան և Ադրբեջանը հենց Շուշին են ընտրել հակահայկական փաստաթուղթ ստո րագրելու համար:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ուղեկցությամբ հունիսի 15-ին այցելել էր նախ Ֆիզուլի, ապա նաև Շուշի, որտեղ տեղի է ունեցել երկկողմ համաձայնագրի (Դաշնակցության մասին հռչակագրի) ստո րագրումը: