ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ալիևի հետ խոսել է Հայ-Ադրբեջանական խնդիրների մասին . Մանրամասներ

Մայիսի 11-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

ԱՄՆ պետքարտուղարը աջակցություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններին և այդ կապակցությամբ խաղաղ համաձայնագրի կնքմանը և հույս հայտնել, որ դա կնպաստի տարածաշրջանում կայուն խաղաղությանը։

Էնթոնի Բլինկենը նաև ընդգծել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացին, ինչպես նաև տրանսպորտային միջանցքների բացմանը։

«Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ խոսեցի, թե ինչպես կարող է Միացյալ Նահանգները շարունակել աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցությունների վերջին շրջանի դրական դինամիկային»,- «Թվիթեր»-ի իր էջում գրել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս