Զելենսկին Էրդողանին հայտնել է , որ ցանկանում է Պուտինի հետ հանդիպել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին հայտնել է Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու իր ցանկության մասին։ Այս մասին թւրքական պետական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Հենց երեկ բանակցությունների ընթացքում Զելենսկին ցանկություն հայտնեց հանդիպել Պուտինի հետ: Թուրքիան շարունակում է իր նկրտումները»,- ասել է դիվանագետը։

Մայիսի կեսերին ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվան ապրիորի չի հրաժարվում Պուտինի և Զելենսկու անձնական հանդիպումից, սակայն դրա համար պետք է համապատասխան փաստաթուղթ պատրաստվի, որը վերջնական տեսքի կբերեն երկու երկրների ղեկավարները։

Ընդ որում, Ուկրաինայի ղեկավարն անձամբ մեկ անգամ չէ, որ խոսել է ռուս գործընկերոջ հետ բանակցելու իր պատրաստակամության մասին, սակայն այս նախաձեռնությունը հետագա զարգացում չի ստացել։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս