Ադրբեջանցիները հիմա էլ կրшկում են Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի՝ Սյունիքի մարզի ուղղությամբ:

Ադրբեջանցիները հիմա էլ կրակում են Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի՝ Սյունիքի մարզի ուղղությամբ: Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո սшհմшնամերձ դարձած Շիկահող գյուղում կրшկոցներ պարբերաբար են լսվում: 168.am-ի հետ զրույցում հաստատեց Շիկահողի գյուղապետ Նարե Ղազարյանը

«Անկանոն կրակոցներ են լինում, գյուղամեջից լսվում է, հատկապես երեկոյան, գիշերվա ժամերին, որը բավականին ազդում է մարդկանց վրա, վախենում են, խնդիրներ են առաջանում, մարդիկ սկսել են զգուշանալ իրենց երեխաների համար:

Այսօր էլ եմ ներկայացրել համայնքապետարանին, որ այս անկանոն և անկայուն վիճակի պատճառով արդեն երեխաների ծնողները, տատիկ-պապիկները չեն ցանկանում, որ երեխաները գյուղ գան: Մենք չգիտենք՝ ինչի՞ սպասել, և ի՞նչ է լինելու, շատ անորոշ վիճակ է, որը շարունակվում է, չգիտենք, թե մինչև ե՞րբ»,- ասաց Ղազարյանը:

Գյուղապետի պնդմամբ՝ Սյունիքի մարզը գրեթե մենակ է մնացել իր խնդիրների հետ:

«Ստացվում է, որ ներկա պահին մեր խնդիրների մասին մտածում է միայն ՄԻՊ-ը և մենք՝ համայնքը, մարզը: Սшհմանամերձ գյուղ ենք համարվում, պատերազմի դшդարից մինչև այսօր չկա մեկը Կառավարության կողմից, որ այցելի, փորձեն ժողովրդի հետ խոսել: Ի վերջո, մարդիկ սթ րես են ապրել 3 ամիս շարունակ, կարելի է ասել, որ շարունակում ենք նույն սթր եսներով ապրել, իհարկե, համեմատաբար լшրվшծ չէ իրավիճակը, ինչպես պատերազմի օրերին էր, բայց անորոշությունը շատ է՝ հատկապես մանկահասակ երեխաներ ունեցող ընտանիքների շրջանում, մի կողմից՝ ճանապարհի խնդիրն է, մյուս կողմից՝ սшհմшնին կանգնած թշնшմու: Չկան, չեն գալիս, չեն խոսում ժողովրդի հետ, որ ժողովուրդն էլ հասկանա, որ անտեր չէ, իրենց մասին հետաքրքրվող կա, մեր մասին մտածող կա, խնդիրներին չեն ծանոթանում»,- ասաց Ղազարյանը:

Նա մանրամասնեց, որ գյուղը զր կվել է եկամտի աղբյուրներից, հետևաբար՝ մարդիկ էլ՝ ֆինանսական միջոցներից:

Գյուղապետի խոսքով՝ Հայաստանի սшհմանի Շիկահողի հատվածը դեռ շարունակում են հսկել ԵԿՄ անդամներն և հшտուկջոկшտայինները, կանոնավոր բանակ դեռ չի բերվել:

«Դեռ սшհմшնագիծն էլ հստակ չէ, մենք չգիտենք՝ վերջնակա՞ն է, թե՞ վերջնական չէ: Ոչ մի բանից տեղյակ չենք, այնքան որ, ամեն օր Աստծո հույսով ապրում ենք: Այս է իրավիճակը, ոչինչ կանխատեսել չենք կարող»,- ասաց Ղազարյանը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս