Էրդողանն ու Ալիևը քննարկել են բրյուսելյան բանակցությունները

Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել: Այդ մասին հայտնում են ադրբեջանական թելեգրամյան ալիքներն ու լրատվական կայքերը:

Ըստ տեղեկությունների՝ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Բրյուսելում տեղի ունեցած բանակցությունները Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև:

Էրդողանը գոհունակություն է հայտնել տեղի ունեցած բանակցություններից:

Թուրքական մամուլն առայժմ որևէ տեղեկություն չի հայտնում հեռախոսազրույցի վերաբերյալ:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս