Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը հրամանագիր է ստորագրել կառավարության և նրա նախագահ Ալեքսանդր Անանչենկոյի հրաժարականի մասին։
«Ես որոշում եմ՝ ազատել Ալեքսանդր Եվգենևիչ Անանչենկոյին Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության կառավարության նախագահի պաշտոնից, հայտարարել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության կառավարության հրաժարականի մասին»,- ասվում է փաստաթղթում, որը հրապարակվել է Դոնեցկի ղեկավարի կայքում։
Միաժամանակ գործող վարչապետն ու նախարարները կշարունակեն աշխատել մինչև նոր կառավարության ձևավորումը։