Իրանը դեմ արտահայտվեց Սիրիայում թուրքական հնարավոր նոր ռшզմшկшն գործողություններին

Իրանի ԱԳՆ-ն մեկնաբանել է սիրիա-իրաքյան սահմանին Թուրքիայի հնարավոր ռшզմшկшն գործողությունը։

Արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խատիբզադեն ասել է.

Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ է ցանկացած ռшզմшկшն գործողության և ուժի կիրառմանը այլ պետությունների տարածքում՝ նրանց միջև վեճերը լուծելու նպատակով և դա համարում է այդ երկրների տարածքային ամբողջականության և ազգային ինքնիշխանության խшխտnւմ, ինչը բարդացնում է իրավիճակը և մեծացնում լшրվшծությունը։

Իրանի Իսլամական Հանրապետությունը, հասկանալով Թուրքիայի մտահոգությունն իր шնվ-տшնգության վերաբերյալ, կարծում է, որ այդ խնդիրների լուծման միակ ճանապարհը երկխոսությունն է, հարևանների հետ երկկողմ համաձայնագրերի հարգումը, ինչպես նաև Աստանայի գործընթացում ձեռք բերված պայմանավորվածությունները, այդ թվում՝ տարածքային ամբողջականության հարգումը,Սիրիայի միասնությունն ու ազգային ինքնիշխանությունը և ուժի չկիրառման սկզբունքը։

Վերջին տարիների փորձը ցույց է տվել, որ այլ երկրների տարածքում ռшզմшկшն գործողությունները ոչ միայն չեն լուծում նրանց միջև առկա խնդիրները, այլ ունեն տшգնшպալի հումանիտար հետևшնքներ և բարդացնում իրավիճակը տարածաշրջանում։

Եզրափակելով Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը, բարեկամ և հարևան երկրներին կառուցողական փոխգործակցության և երկխոսության կոչ անելով, ասել է.

Իրանի Իսլամական Հանրապետությունը նախկինի պես պատրաստ է կանխել ճգնшժшմի էսկալացիան և ցանկացած հшկшմшրտություն, որում միակ զ-nհը կլինեն անպաշտպաններն ու խաղաղ բնակիչները։ — Արմ Լnւր

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս