ՀԱՊԿ-ը ուժեր չի ուղարկի Ուկրաինա . Զաս

Ուկրաինայում ընթացող «հատուկ գործողությանը» Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական ուժերի մասնակցության հարցն այսօրվա հավաքի ընթացքում չի քննարկվել:

Մոսկվայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի ավարտին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

Այսօր կայացած հանդիպման ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր գործընկերներին շատ մանրամասնորեն ներկայացրել է Ուկրաինայում ծավալված «գործողության» ընթացքը, հավելել է Զասը։

Նշենք , որ այսօր Մոսկվայում տեղի ունեցավ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպումը՝ նվիրված Հավաքական шնվ-տшնգnւթյшն պայմանագրի ստորագրման 30-ամյակին և ՀԱՊԿ-ի ստեղծման 20-ամյակին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս