Մալխաս Ամոյանին պարտված թուրք մարզիկը արտասվում է (տեսանյութ)

Բացի հաղթանակից` Մալխասն աչքի ընկավ նաև իրական մարզիկին վայել պահվածքով։

Նկատելով, որ թուրք մարզիկը ծանր է տանում պարտությունը` հեկեկալով թավալվելով գորգին, Մալխասը մոտեցավ նրան ու գոտեպնդեց։ Գրում է Մովսես հարությունյանը:

Նշենք , որ Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը 4:3 հաշվով հաղթեց թուրք ըմբիշ Յունուս Բաշարին և դարձավ Եվրոպայի չեմպիոն։

Հիշեցնենք, Ամոյանը համառ պայքարում նաև 6-5 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Սանան Սուլեյմանովին:

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս