Թուրքայում հիշել են . Առաջին պետությունը դա Հայաստանն էր , որ ճանաչել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովը

Թուրքական լրատվական կայքն անդրադարձել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) պատմությանը՝ հիշատակելով, թե որ եկիրն է առաջինը պաշտոնապես ճանաչել այն: — «Է րմենիհшբեր»

Հրապարակված հոդվածում նշվում է, որ աշխարհում Հայաստանն է եղել առաջին պետությունը, որը ճանաչել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովը: Հայաստանը Թուրքիայի Ազգային մեծ ժողովը ճանաչել է 1921 թվականի դեկտեմբերի 3-ին կնքված Ալեքսանդրապոլի պայմանագրով: Թուրքական կայքը պատմական մանրամասներ է ներկայացրել Ալեքսանդրապոլի պայմանագրի կետերի վերաբերյալ:

Ըստ հրապարակման՝ մեծ տերություններից Թուրքիայի Ազգային մեծ ժողովը առաջինը ճանաչել է Խորհրդային Ռուսաստանը, որը շատ կաևոր տեղ ունի ժամանակակից Թուրքիայի պատմության մեջ։ 1921 թվականի մարտի 16-ին ստորագրված Մոսկվայի պայմանագրով Խորհրդային Ռուսաստանը դարձավ Թուրքիայի ազգային մեծ ժողովը ճանաչած եվրոպական առաջին պետությունը։

Իսկ Անտանտի երկրներից առաջինը ԹԱՄԺ-ը ճանաչել է Ֆրանսիան:

Իսկ առաջին պետությունը, որը դեսպանություն է բացել Թուրքիայում, եղել է Վրաստանը: Ըստ թուրքական թերթի հրապարակման՝ Վրաստանը մեծապես շահագրգռված է եղել Թուրքիայի հետ սերտ հարաբերությունների հաստատմամբ:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս