Վաղվանից վրանները Ֆրանսիայի հրապարակից կհավաքվեն

«Դիմադրություն» շարժումը վաղը կհավաքի վրանները Ֆրանսիայի հրապարակից: Այսօրվա հանրահավաքի ժամանակ հայտարարել է շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը: Նա նշել է, որ վրանային ավանը լիարժեք կատարել է իր գործը, սակայն եկել է պահը, որ մարդիկ իրենց ներուժն օգտագործեն ավելի կարևոր տեղերում: -«1լnւրեր»

Սաղաթելյանը նաև ներկայացրել է «Դիմադրություն» շարժման առաջիկա անելիքները: Որոշվել է վերափոխել շարժման կառուցվածքը և մար-տավարությունը. Իշխան Սաղաթելյանի խոսքով` այն լինելու է ավելի թիրա-խային, հստակ ու պլանավորված գործողություններով:

Առաջիկայում կլինեն ամենշաբաթյա միջոցառումներ, այդ թվում փողոցային ակցիաներ, ոլորտային ու թեմատիկ խնդիրների մասնագիտական քննարկումներ, ժողովրդի հետ հանդիպումներ, շաբաթական հանրահավաքներ և երթեր:

Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ կձևավորվեն շարժման տարածքային ու ճյուղային ստո-րաբաժանումներ, այդ թվում` Արցախում ու Սփյուռքում: Մարզերում նաև շարժման կոորդինացիոն խորհուրդներ ու կոմիտեներ կձևավորվեն:

Հանրահավաքին մասնակցել է նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Իշխան Սաղաթելյան («Դիմադրություն» շարժման առաջնորդ) — Այս օրերին շատ է խոսվում` ովքեր են շարժման պատասխանատուները, որոշումները ինչպես են կայացվում , եթե մի բան չստացվի` ով է պատասխանատվություն կրելու, նախ` ասեմ որ չհաջողելու տարբերակ չունենք, բոլոր նրանք, ովքեր արդեն մեկ ամիս մեղավոր են նշանակել, պատասախանատու են նշանակել, իրենց խորը հիասթափություն է սպասվում, թող գնան ու պա-տռեն տեքստերը, որովհետև այդ շարժումը չհաջողելու տարբերակ չունի: Առաջին օրվանից շատ հստակ ու ուղիղ ասել ենք, մենք ասել ենք, որ այս շարժման և զի-նվորն ենք, և առաջամ-արտիկը, ու կրում ենք ամբողջական պատասխանատվություն, հետևաբար ես և իմ ընկերները այս շարժման ելքի համար և քաղաքական, և անձնական պատասխանատվություն ունենք ու տանելու ենք պատվով ու մինչև վերջ:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս