Զելենսկիի և Բայդենի մեկ ժամ տևած հեռախոսազրույցից հայտնի են դարձել կարևոր մանրամասներ

Հեռախոսազրույցի ընթացքում ամերիկացի նախագահը, մասնավորապես ասել է Ուկրաինային ուղղակի բյուջետային աջակցության տեսքով 500 մլն դոլար հատկացնելու մասին։

Նախագահ Վլադիմիր Զելենսկին չորեքշաբթի օրը՝ մարտի 30-ին, հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի առաջնորդ Ջո Բայդենի հետ։ Այս մասին Զելենսկին հայտնել է Թվիթերի իր միկրոբլոգում։

Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահի հետ հեռախոսազրույցը տեւել է մեկ ժամ։

Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ջո Բայդենի հետ քննարկել է ուկրաինական քաղաքների շարունակվող գնդшկ-nծnւթյnւնները և Ռուսաստանի հետ բանակցությունների միջանկյալ արդյունքները, որոնք տեղի են ունեցել մարտի 29-ին Ստամբուլում։

«Մենք խոսեցինք կոնկրետ պաշտպանական աջակցության, ուժեղացված պատժшմիջոցների նոր փաթեթի, մակրոֆինանսական և հումանիտար օգնության մասին», — ասել է Վլադիմիր Զելենսկին։

Իր հերթին Սպիտակ տան մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել Վլադիմիր Զելենսկու և Ջո Բայդենի հեռախոսազրույցից հետո։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ Ուկրաինայի և ԱՄՆ-ի ղեկավարները քննարկել են Կիևին ռшզմшկшն, տնտեսական և հումանիտար օգնության տրամադրումը, ինչպես նաև Ռուսաստանի նկատմամբ հետագա քաղաքականությունը։

«Նախագահ Բայդենը նախագահ Զելենսկիին տեղեկացրել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է Ուկրաինայի կառավարությանը տրամադրել 500 միլիոն դոլար ուղղակի բյուջետային օգնություն։ Նա նաև խոսել է անցած շաբաթ հայտարարված լրացուցիչ պատժшմիջոցների և մարդասիրական օգնության մասին։ Նախագահ Զելենսկին նախագահ Բայդենին տեղեկացրել է Ռուսաստանի հետ Ուկրաինայի բանակցությունների առաջընթացի մասին։ »,- ասված է Սպիտակ տան մամուլի հաղորդագրության մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս