Սերգեյ Մովսիսյանը նշանակվեց Արագածոտնի մարզպետ

Կառավարության որոշմամբ Ռազմիկ Պետրոսյանն ազատվել է ՀՀ Արագածոտնի մարզպետի պաշտոնից։

Գործադիր մարմնի մեկ այլ որոշմամբ՝ Սերգեյ Մովսիսյանը նշանակվել է Արագածոտնի մարզպետ:

Սերգեյ Մովսիսյանը ծնվել է 1989թ.սեպտեմբերի 23-ին Արագածոտնի մարզի Փարպի գյուղում:

2010թ. ավարտել է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետը, 2013թ.՝ ԵՊՀ նույն ֆակուլտետի մագիստրատուրան («Սինոփսիս Արմենիա» ուսումնական կենտրոն): Ռադիոֆիզիկոս: Ներկայում սովորում է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հանրային կառավարում ֆակուլտետում:

Մասնակցել է Դոնեցկի 12-րդ միջազգային տնտեսագիտական ամառային դպրոցի դասընթացներին (2008թ.):

2010-2018թթ. զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ: 2013-2017թթ. աշխատել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) Արագածոտնի մարզային գործակալության վիճակագիր:

2008 թվականից «Հայրենապաշտ» երիտասարդական հկ խորհրդի անդամ է:

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 7 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

Կուսակցությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր»

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times