Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ֆրանսիացի ուսանողներին ուղղված իր ուղերձում ասել է, որ իրականում Ռուսաստանը չի վшխենnւմ, որ ՆԱՏՕ-ն կհшրձшկվի իր վրա։ Ամենամեծ ֆոբիան, Զելենսկին կարծում է, ճշմարտությունն է, որը ռուսական ռեժիմը ջանասիրաբար թաքցնում է իր ժողովրդից՝ իշխանությունը պահպանելու համար։
«ՆԱՏՕ-ն միայն պատճառներից մեկն է, թե ինչու Ռուսաստանը հшրձшկվեց Ուկրաինայի վրա։ Մեզ պետություն չեն համարում, ժողովուրդ չեն համարում։ Նրանք ուզում են 100 տոկոս ազդեցություն ունենալ։ Նրանք ամենուր էին։ Իրավապահ մարմիններում, մեր Զի-նված ուժերում, ՊՆ-ում նրանք ամենուր էին։ Առանձին կուսակցություններ խորհրդարանում ներկայացնում էին նրանց։ Այսպիսով , ամեն ինչ անում էին , որպեսզի թույլ չտան զարգանաս այնպես, ինչպես ցանկանում ես»,- ասում է Զելենսկին։
Զելենսկին համոզված է, որ Ռուսաստանի իշխանություններն ամենից շատ վախենում են իրենց երկրի ներսում ապակայունացումից։ Ուստի նա քարոզչություն է իրականացնում՝ վարկաբեկելով հարեւան Ուկրաինային։
«Ռուսաստանը մեզ չի տեսնում որպես անկախ պետություն։ Նրանք վшխենnւմ են պարտվել։ Որովհետև նրանք տեսնում են, թե ինչպես է զարգանում մեր պետությունը։ Եվ Աստված չանի, որ իրենց ժողովուրդը տեսնի, որ մենք Ռուսաստանից ավելի լավ ենք ապրում, այ հենց դա կազդի Ռուսաստանի ներսում ապшկшյnւնացման վրա»,- ասել է Զելենսկին։