Արմավիրցիները փակել են Երևան-Արմավիր մայրուղին

Արմավիրի մարզի 12 համայնքում ոռոգման ջուր չկա. գյուղացիները փակել են Արմավիր-Երևան ճանապարհը

Արմավիրի մարզի 12 համայնիք հողագործներն արդեն 6-րդ օրն է չեն կարողանում ոռոգել իրենց դաշտերը։ Ոգոգման ջուր չկա, որի մասին գյուղացուն չեն տեղեկացրել։

Գյուղացիները նշում են, որ վճարել են վարձերը, պարտք ու պահանջ չունեն, սակայն նման խնդրի առաջ են կանգնել:

Ամբերդ, Դողս, Հովտամեջ և այլ համայնքի գյուղացիները փակել էին Արմավիր-Երևան ավտոճանապարհը։ «Ջրառ» ընկերության ներկայացուցիչը նշեց, որ ջրանցքում՝ Երևանի Տիչինա փողոցի հատվածում վթար է եղել, ինչի պատճառով էլ ջուրը չի հասնում գյուղացուն։

Խոստացան օրվա ընթացքում վթարը վերացնել։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս