Ֆրանսիան սառեցնում է Ռուսաստանի 22 մլրդ եվրոյի ակտիվները

Ֆրանսիան սառեցրել է Ռուսաստանի Կենտրոնական բանկի միջոցները՝ 22 մլրդ եվրոյի չափով, ինչպես նաև պատժամիջոցների տակ հայտնված ֆիզիկական անձանց հաշիվներն ու անշարժ գույքը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Բրունո Լը Մերը, այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Մենք սառեցրել ենք Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի ակտիվները 22 միլիարդ եվրոյի չափով, սառեցրել ենք նաև ֆրանսիական հաստատությունների ֆիզիկական անձանց հաշիվներին 150 միլիարդ եվրոյի չափով միջոցները», — ասել է նախարարը ռադիոկայանի եթերում:

Նա նշել է, որ Ֆրանսիայում սառեցվել է «կես միլիարդ եվրոյի» անշարժ գույք, որը պատկանում է մոտ 30 ռուսաստանցիների։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս