Նոստրադամուսը կանխատեսել էր Եղիսաբեթ II-ի մահը. գիրքը բեսթսելլեր է դարձել

Ֆրանսիացի բժիշկ, աստղագուշակ և ալքիմիկոս Նոստրադամուսի մարգարեություններով գիրքը, ըստ Sunday Times թերթի, Մեծ Բրիտանիայում բեսթսելլեր է դարձել այն բանից հետո, երբ դրանում Եղիսաբեթ II-ի թագուհու մահվան մասին գուշակություն են հայտնաբերել։Ինչպես հայտնում է պարբերականը, խոսքը գրող Մարիո Ռիդինգի «Նոստրադամուս. ապագայի ամբողջական մարգարեությունները» գրքի մասին է։ Սեպտեմբերի 10-17-ն այն 8 հազար մարդ է գնել։ Այն դեպքում, երբ թագուհու մահից մեկ շաբաթ առաջ ընդամենը 5 օրինակ էր վաճառվել։

Պարբերականը կարծում է, որ գրքի հաջողությունը պայմանավորված է սոցցանցերում դրա որոշ հատվածների հրապարակմամբ, որոնք մեծ տարածում են գտել։ Օրինակ` Ռիդինգի մեկնաբանության համաձայն` Նոստրադամուսը կանխատեսել էր, որ «Եղիսաբեթ II թագուհին մահանալու է մոտավորապես 2022 թվականին շուրջ 95 տարեկան հասակում»։

Ցավոք, ինքը` հեղինակը, իր գրքի հաջողությունը վայելել չկարողացավ, քանի որ մահացել է 2017 թվականին։Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին Բուքինգհեմյան պալատը հայտնեց Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհու մահվան մասին, որը կառավարել է երկիրն ավելի քան 70 տարի։Արքայազն Չառլզը թագավոր դարձավ, նրա կինը` Կամիլան, ստացավ թագավորի տիկնոջ կարգավիճակ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս